Այսօր՝ սեպտեմբերի 2-ի կառավարության նիստի ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց նախագիծ, որով Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան և Տավուշի մարզի Իջևան համայնքներում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նշանակելու մասին։ Սանոսյանն առաջարկեց այն նշանակել այս տարվա նոյեմբերի 14-ին, իսկ ոստիկանությանը հատկացնել 25 միլիոն 249 հազար ՀՀ դրամ։
Ինչպես նիստի ժամանակ նշեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ նոր միավորված համայնքների ձևավորման ֆոնին ԿԸՀ-ն նշանակել է ընտրությունների երկու օրեր հոկտեմբերին ու նոյեմբերին, հավելյալ ևս մեկ օր՝ դեկտեմբերին։ Հաջորդ շաբաթ նախարարությունը կներկայացնի միավորված համայնքների նախագիծը։
Պապիկյանը հոդորեց կուսակցություններին ակտիվ մասնակցել ընտրություններին։ Հիշեցրեց, որ դրանք տեղի են ունենալու համամասնության սկզբունքով, ինչը հնարավորություն կտա առավել ժողովրդավարական արդյունքների հասնել։
Կառավարությունը հավանություն տվեց նախագծին։