Սիբիրում գիտական, արդյունաբերական և տնտեսական կենտրոնների ստեղծման նախագծերը պետք է դառնան գրավչության նոր բևեռներ ինչպես ամբողջ Ռուսաստանի բնակչության, այնպես էլ ԱՊՀ երկրներում և արտասահմանում գտնվող բազմաթիվ հայրենակիցների համար: Այս մասին РБК-ին ասել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար և Ռուսաստանի աշխարհագրական ընկերության ղեկավար Սերգեյ Շոյգուն:
Նրա խոսքով՝ Սիբիրում նոր քաղաքների կառուցման վայրերը պետք է փոխկապակցված լինեն տարածաշրջանի ռեսուրսային ներուժի և տրանսպորտային ցանցերի զարգացման ծրագրերի հետ:
Ավելի վաղ` Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի գիտնականների հետ հանդիպմանը, Շոյգուն հայտարարել էր Սիբիրում գիտական և արդյունաբերական կենտրոնների կառուցման անհրաժեշտության մասին։
«Խոսքը ոչ միայն տայգայում նոր բնակավայրերի կառուցման մասին է, այլև սիբիրյան մակրոռեգիոնների և ամբողջ երկրի զարգացման»,- ասել է նախարարը: Ըստ Շոյգուի՝ գիտական, արդյունաբերական և տնտեսական կենտրոնները պետք է դառնան «գրավչության նոր բևեռներ ինչպես ամբողջ Ռուսաստանի բնակչության, այնպես էլ ԱՊՀ երկրներում և մերձավոր արտասահմանում գտնվող մեր բազմաթիվ հայրենակիցների համար»:
Օգոստոսի 27-ին փոխվարչապետ Վիկտորյա Աբրամչենկոն՝ ՌԴ կառավարությունում Սիբիրի դաշնային շրջանի համադրողը, հայտարարել է Շոյգուի նախաձեռնությանն աջակցելու մասին:
«Ի վերջո, նրանք իրականում վերարտադրում են այն զարգացումը, որը դրված էր խորհրդային տարիներին՝ հաշվի առնելով Սիբիրի ներուժը: Սա կլաստերային մոտեցում է, առանձին կլաստերների զարգացում»,- ասաց նա: