Կառավարության որոշմամբ 2021 թվականի համար ՀՀ պետական բյուջեից Ազգային անվտանգության ծառայությանը կտրամադրվի 601 միլիոն 260 հազար դրամ: Որոշումը կայացվեց այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կառավարության նիստի ժամանակ։
Որոշման նախագծում նշված է, որ գումարի տրամադրման արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները:
Նշենք, որ ըստ որոշման նախագծի հավելվածի՝ գումարը կծախսվի ԱԱ համակարգի ստորաբաժանումների համար տրանսպորտային սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։