Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցը։
«Տեսակետներ փոխանակեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ։ Անհրաժեշտ են երկխոսություն և վստահության ամրապնդում»,- գրել է Միշելը «Թվիթերում»։