• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
27 Մարտ 2023 23:50
  • 388.07
  • 416.17
  • 5.07
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Հայաստանի և Վրաստանի վարչապետների քննարկման առանցքում է եղել տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը. Փաշինյանի և Ղարիբաշվիլիի մամուլի համատեղ հայտարարությունը

Քաղաքականություն,
08 Սեպտեմբեր 2021 19:30
ShareShareShare
Наш Telegram
Հայաստանի և Վրաստանի վարչապետների քննարկման առանցքում է եղել տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը. Փաշինյանի և Ղարիբաշվիլիի մամուլի համատեղ հայտարարությունը
telegram

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում ավարտվել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները։

Երկու երկրների վարչապետները հանդիպել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Հայտարարությունների տեքստի ամբողջական սղագրությունը ներկայացվում է ստորև.


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի –

Պարոն վարչապետ, պատվիրակության անդամներ, ողջունում եմ բոլորիդ։

Ողջունում եմ իմ բարեկամին, իմ գործընկերոջը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ինձ համար մեծ պատիվ է նրան հյուրընկալել Վրաստանում։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ պարոն վարչապետին՝ ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Սա, իհարկե, լավ հնարավորություն է, որ նոր դարաշրջան սկսվի Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Ես ծանոթացա պարոն վարչապետի նոր տեսլականին, որը միայն զարգացման հետ է կապված՝ իր երկրի կայուն զարգացման և հայ ժողովրդի բարեկեցության հետ։

Իհարկե, Ղարաբաղյան պատերազմը մեր տարածաշրջանի համար բարդ մարտահրավեր էր, բայց այժմ, ծանոթանալով պարոն վարչապետի նոր տեսլականին, հավատում եմ, որ տվյալ մարտահրավերը կվերածվի նոր հնարավորության։ Հնարավորության, որը բարեկեցություն կբերի Հայաստանին և հայ ժողովրդին։ Ուզում եմ ասել նաև, որ, իհարկե, մեզ համար մեծ կարևորություն ունի Հայաստանի կայունությունը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, և դա անմիջապես կապված է մեր երկրի և ողջ տարածաշրջանի կայունության հետ։

Համապատասխանաբար մեր ընդհանուր տարածաշրջանային նպատակը կտեղավորեմ 3 բառի մեջ. դրանք են՝ խաղաղություն, կայունություն և բարեկեցություն, որը միավորում է մեր տարածաշրջանի բոլոր երեք երկրներիս։ Վրաստանը, ինչպես հայտնի է, միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համագոյակցության կողմնակից։ Մենք սա որոշ ժամանակ առաջ գործով ապացուցեցինք. մի քանի ամիս առաջ մեզ հնարավորություն տրվեց Վրաստանի և, մասնավորապես, իմ միջնորդությամբ և պարոն վարչապետի անմիջական մասնակցությամբ և ցանկությամբ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի ջանքերով՝ երեք երկրների առաջնորդներով հասանք հաջողության, որը կապված էր հայ գերիների վերադարձի և Ադրբեջանին քարտեզների փաստաթղթերի փոխանցման հետ։ Այս հաջող նախադեպը մեզ տալիս է լավատեսության հնարավորություն։

Ես վարչապետին ևս մեկ անգամ հավաստեցի իմ պատրաստակամությունը, որ Վրաստանը կշարունակի ակտիվ միջնորդի դերը, որպեսզի վերականգնվի վստահությունը, որը շատ կարևոր է և հիմքերի հիմքն է մեր հետագա համագործակցության։ Մենք պատրաստ ենք քննարկել համագործակցության նոր գաղափարներ, նոր նախագծեր։ Իհարկե, մենք քննարկեցինք հարցեր, որոնք կապված են տնտեսության, առևտրի, տրանսպորտի, կապի հետ։ Այդ թվում՝ զանգվածային նախագծերի մասին խոսեցինք, որ ունի վարչապետը։ Խոսեցինք զբոսաշրջության, էներգետիկայի, մշակույթի, կրթության մասին։ Սրանք այն հարցերն են, որոնք այսօր քննարկել ենք և որի շուրջ ունենք բացարձակ համընկում։

Ուզում եմ ասել նաև, որ մեր երկիրն ունի հետաքրքիր տարանցիկ ներուժ։ Հենց այդ մասին էլ մենք քննարկում ունեցանք։ Մեր երկրների ունեցած այդ ողջ ներուժը ամբողջությամբ պետք է օգտագործվի և յուրացվի։

Ուզում եմ նշել նաև, որ տարածաշրջանում, որտեղ վերջին 30 տարվա ընթացքում բազմաթիվ հակամարտություններ են եղել և դեռ կան լուծելու, մեր ընդհանուր տեսլականը ու ջանքը պետք է լինի այն, որ փուլերով, այս տարածաշրջանը վերածենք նոր հնարավորությունների, զարգացման ու խաղաղության տարածաշրջանի։ Սա պետք է լինի մեր գլխավոր տեսլականը, և հենց այդ ուղղությամբ կշարունակենք աշխատել։

Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում պարոն վարչապետին ժամանման համար։ Սա մեզ համար մեծ պատիվ է, և ուրախ եմ հյուրընկալել նրան։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան –

Մեծարգո պարոն վարչապետ,

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար։ Իհարկե, մեր երկրներին, մեր ժողովուրդներին իրար կապում է դարավոր բարեկամությունը, և ես պիտի շարունակեմ վարչապետ Ղարիբաշվիլիի արտահայտած միտքը՝ այսօրվա մեր քննարկումների կարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ մեր խոսակցության մի հսկայական մասը նվիրված էր մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին, ինչի վերաբերյալ մենք՝ ես և մեր քաղաքական ուժի ներկայացուցիչները, մեր ժողովրդի հետ խոսակցություն ենք ունեցել վերջերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում։

Այո, մենք փոխադարձաբար արձանագրում ենք, որ, ցավոք, մեր տարածաշրջանում բազմաթիվ չլուծված հարցեր, կոնֆլիկտներ և սպառնալիքներ կան, բայց մենք մեր երկխոսության մեջ փորձում ենք ավելի շատ իրար օգնել, որպեսզի կենտրոնանանք հնարավորությունների վրա, որոնք զուգահեռաբար գոյություն ունեն։ Կարծում եմ՝ հնարավորությունների օգտագործման հարցում իրար աջակցելը հենց այդ բանաձևն է, որը պիտի մեզ համար ավելի հնարավոր և հասանելի դարձնի ռիսկերի կառավարումը։

Պիտի ևս մեկ անգամ վարչապետ Ղարիբաշվիլիին շնորհակալություն հայտնեմ հունիսին 15 հայ գերիներին վերադարձի, հայրենադարձման գործում ցուցաբերած աջակցության համար։ Այդ օրերին, երբ մենք քննարկում էինք, երևի մի քանի տասնյակ անգամ իրար հետ հեռախոսով կապվել ենք, և դա նախընտրական քարոզարշավի շրջան էր, ես նույնիսկ հումորով ասում եմ՝ այդ երկու օրվա ընթացքում ես ավելի շատ Վրաստանի վարչապետի հետ էի շփվում, քան մեր ընտրողների։ Կարծում եմ, որ այդ երկու օրերը շատ կարևոր էին նաև մեր անձնական փոխգործակցության նոր մակարդակ ձևավորելու առումով, և այդ օրերին ձևավորված մթնոլորտ շատ լավ հենք է, որպեսզի մեր երկրների և կառավարությունների հարաբերություններն ավելի արդյունավետ և սերտ տրամաբանություն ունենան։

Մենք պայմանավորվեցինք, որ առաջիկայում նորից կակտիվացնենք միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները։ Պիտի ընդգծեմ նաև հետևյալ հանգամանքը, որ նախկինում ընդգծվել է. մեր հարաբերությունների առումով չափազանց կարևոր է, որ մեր երկրները շարունակաբար ի ցույց են դնում իրենց նվիրվածությունը ժողովրդավարությանը և ժողովրդավարական գործընթացներին, և սա, կարծում եմ, նույնպես՝ մեզ համար, մեր հարաբերությունների զարգացման համար ստեղծում է նոր հնարավորություններ։

Այնուամենայնիվ, ես վարչապետ Ղարիբաշվիլիին ներկայացրեցի Կառավարության ծրագրում ի հայտ եկած՝ տարածաշրջանային թեմաների և տարածաշրջանային լուծումների վերաբերյալ այն առաջարկությունները և պատկերացումները, որոնք մենք ունենք, որոնց մասին հայտարարել ենք։ Կարծում եմ՝ այստեղ էլ նոր հնարավորություններ կան, որոնց օգտագործումը, կիրառումը դեռևս փաստ չէ, բայց մենք խոսում էինք այն մասին, որ, այնուամենայնիվ, պետք է ջանքեր գործադրել այդ հնարավորություններն օգտագործելու համար։

Այո, մենք քննարկեցինք նաև տարանցման այն հնարավորութունները, որ գոյություն ունեն։ Ընդ որում, այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե առանձին վերցրած Հայաստանի և առանձին վերցրած Վրաստանի տարանցման հնարավորություններին։ Մենք քննարկում էինք, թե ինչ կարող անել, որպեսզի փոխադարձաբար միմյանց պոտենցիալն ավելի մեծանա։ Այդ առումով հիմա, տեղյակ եք, որ իրականացվում են նախագծեր էներգետիկայի ոլորտում, տրանսպորտային հաղորդակցության ոլորտում նույնպես քննարկում ենք ծրագրեր, և հույս ունեմ, որ հնարավոր լուծումներից մեզ կհաջողվի գտնել ամենաարդյունավետ տարբերակը։

Պիտի արձանագրեմ, որ նաև կորոնավիրուսի համավարակի համատեքստում մեր մասնագետները բավական ակտիվ համագործակցել են և շարունակում են համագործակցել։ Այստեղ էլ մենք պատրաստակամություն ենք հայտնել այդ չարիքի դեմ համատեղ պայքարելու մեր կարողությունները զարգացնելու ուղղությամբ։

Իհարկե, մեր հարաբերությունների համար չափազանց կարևոր գործոն է Վրաստանում հոծ հայկական համայնքի ներկայությունը։ Մեր դիրքորոշումն այն է, որ Վրաստանի հայությունը՝ որպես Վրաստանի լիիրավ և լիարժեք քաղաքացիներ, պետք է շարունակեն ծառայել, լինել կարևորագույն առանցքային գործոն Վրաստանի կայունության, միասնության, զարգացման գործում, և սա այն դիրքորոշումն է, որը մենք ունենք, արտահայտում ենք։ Նաև պիտի շնորհակալութուն հայտնեմ Վրաստանի կառավարությանը՝ այն բոլոր հնարավորությունների համար, որ ստեղծված են Վրաստանի հայության ինքնության պահպանման և զարգացման համար։ Սա մի թեմա է, որը մեզ միավորում է, մեր հարաբերությունները դարձնում է առավել արդյունավետ, առավել հեռանկարային և ռազմավարական։

Մենք բազմաթիվ հարցեր քննարկեցինք, և կարծում եմ՝ նաև ժամանակը դա ցույց տվեց։ Մեր համագործակցության օրակարգը շատ լայն է, և ամենակարևոր արձանագրումը հետևյալն է՝ մենք պայմանավորվեցինք, որ պիտի ավելի շատ կենտրոնանանք արդյունքների վրա, որպեսզի մեր քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը կոնկրետ թվերով արտահայտություն ունենա տնտեսության ամենատարբեր ոլորտներում։

Շնորհակալ եմ։

telegram

Առնչվող Նորություններ

Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր կապերը. Սամվել Կարապետյան

Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր կապերը. Սամվել Կարապետյան

27 Մարտ 2023 23:34

Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր բարեկամական կապերն ու երկու երկրների ժողովուրդների գործընկերային հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է «Տաշիր»...

Կասկադի ծառերը հատման ենթակա չէին, սա էկոլոգիական աղետի է հանգեցնելու․ բնապահպան

Կասկադի ծառերը հատման ենթակա չէին, սա էկոլոգիական աղետի է հանգեցնելու․ բնապահպան

27 Մարտ 2023 17:48

Բնապահպան Սիլվա Ադամյանը գնահատել է Երևանի քաղաքապետարանի՝ ծառերի փոխարինման որոշումը՝ ասելով, որ այդ գործողությունը բերելու է Հայաստանում էկոլոգիական աղետի։ Armenia...

Ովքե՞ր են «Իմ քայլը» հիմնադրամին 300 հազար ու 110 մլն դրամ անանուն փոխանցումներ կատարողները

Ովքե՞ր են «Իմ քայլը» հիմնադրամին 300 հազար ու 110 մլն դրամ անանուն փոխանցումներ կատարողները

27 Մարտ 2023 14:08

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է հիմնադրամին փոխացված խոշոր անանուն նվիրաբերության փաստը։...

Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու՝ սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստ է (ուղիղ)

27 Մարտ 2023 10:46

ՏԻՄ ընտրություններում մասնակցությունը կազմել է 50.47 տոկոս. ԿԸՀ

ԿԸՀ-ն ամփոփել է Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները

27 Մարտ 2023 10:01

Թիվ 33 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած...

ՏԻՄ ընտրություններ. ո՞ր քաղաքական ուժերն են մասնակցելու

Հայտնի են Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

27 Մարտ 2023 00:30

Հայտնի են Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնում են, որ Սիսիան համայնքի ՏԻՄ ընտրություններում...

Ավելին
  • Լուրեր
Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր կապերը. Սամվել Կարապետյան

Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր կապերը. Սամվել Կարապետյան

27 Մարտ 2023 23:34
Арцахский депутат раскрыл детали переговоров Степанакерта с Баку

Արցախցի պատգամավորը բացահայտել է Ստեփանակերտի և Բաքվի բանակցությունների մանրամասները

27 Մարտ 2023 22:47
«Շատ վատ է» և «Ավելի գեղեցիկ կլինի». քաղաքացիները գնահատել են Երևանի կենտրոնում ծառահատումները

«Շատ վատ է» և «Ավելի գեղեցիկ կլինի». քաղաքացիները գնահատել են Երևանի կենտրոնում ծառահատումները

27 Մարտ 2023 22:35
Այս վարժությունը կօգնի քեզ հաղթահարել քրոնիկ հոգնածությունը

Այս վարժությունը կօգնի քեզ հաղթահարել քրոնիկ հոգնածությունը

27 Մարտ 2023 21:46
Խաղաղապահները Փառուխում ավելացրել են իրենց ռեզերվային ուժերը

ՌԴ ՊՆ-ն Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մասին է հայտնել

27 Մարտ 2023 21:38
Սահմանին կուտակումներ չկան, լարվածություն կա. Քոչարյան

Սահմանին կուտակումներ չկան, լարվածություն կա. Քոչարյան

27 Մարտ 2023 21:34
Արցախի նախագահը  ԱԽ նիստում հայտարարել է «ողջամիտ քայլերի» անհրաժեշտության մասին

Արցախի նախագահը ԱԽ նիստում հայտարարել է «ողջամիտ քայլերի» անհրաժեշտության մասին

27 Մարտ 2023 20:20
Ռուսաստանը Հայաստանին զգուշացրել է Հաագայի դատարանի վճիռների ճանաչման «խիստ բացասական» հետևանքների մասին

Ռուսաստանը Հայաստանին զգուշացրել է Հաագայի դատարանի վճիռների ճանաչման «խիստ բացասական» հետևանքների մասին

27 Մարտ 2023 20:12
Պետք է բարձր բղավենք, որ պահպանում ենք մեր բրենդները. Սուքիասյանը՝ Էկոնոմիկայի փոխնախարարին

Պետք է բարձր բղավենք, որ պահպանում ենք մեր բրենդները. Սուքիասյանը՝ Էկոնոմիկայի փոխնախարարին

27 Մարտ 2023 19:55
Ուղիղ.  Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

Ուղիղ. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

27 Մարտ 2023 18:23
Արցախում զինապարտներն այլևս չեն մասնակցի քաղպաշտպանության միջոցառումներին

Արցախում զինապարտներն այլևս չեն մասնակցի քաղպաշտպանության միջոցառումներին

27 Մարտ 2023 18:20
Կասկադի ծառերը հատման ենթակա չէին, սա էկոլոգիական աղետի է հանգեցնելու․ բնապահպան

Կասկադի ծառերը հատման ենթակա չէին, սա էկոլոգիական աղետի է հանգեցնելու․ բնապահպան

27 Մարտ 2023 17:48
5 գեղեցիկ անձրևանոց գարնան համար, որով կքայլեն բոլոր ամենանորաձև աղջիկները

5 գեղեցիկ անձրևանոց գարնան համար, որով կքայլեն բոլոր ամենանորաձև աղջիկները

27 Մարտ 2023 17:28
Երկրի վրա ձևավորվում է օվկիանոս, որն Աֆրիկան կկիսի է երկու մասի

Երկրի վրա ձևավորվում է օվկիանոս, որն Աֆրիկան կկիսի է երկու մասի

27 Մարտ 2023 16:36
Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից և կմենամարտեմ այլ երկրի դրոշի ներքո․ աշխարհի չեմպիոն Էրիկ Իսրայելյան

Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից և կմենամարտեմ այլ երկրի դրոշի ներքո․ աշխարհի չեմպիոն Էրիկ Իսրայելյան

27 Մարտ 2023 15:56
Առևանգել են երգչուհի Ռիհաննայի տան մոտ կայանված՝ նրա վարորդին պատկանող ավտոմեքենան

Առևանգել են երգչուհի Ռիհաննայի տան մոտ կայանված՝ նրա վարորդին պատկանող ավտոմեքենան

27 Մարտ 2023 15:33
Երևանն աշխարհի ամենաանվտանգ քաղաքների լավագույն քսանյակում է

Երևանն աշխարհի ամենաանվտանգ քաղաքների լավագույն քսանյակում է

27 Մարտ 2023 15:19
Ադրբեջանական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ

27 Մարտ 2023 14:57
Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել պաշտպանության նախկին նախարարի կալանքի մասին որոշումը

Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել պաշտպանության նախկին նախարարի կալանքի մասին որոշումը

27 Մարտ 2023 14:36
Ովքե՞ր են «Իմ քայլը» հիմնադրամին 300 հազար ու 110 մլն դրամ անանուն փոխանցումներ կատարողները

Ովքե՞ր են «Իմ քայլը» հիմնադրամին 300 հազար ու 110 մլն դրամ անանուն փոխանցումներ կատարողները

27 Մարտ 2023 14:08
Հայտնի է Հայաստան-Կիպրոս հանդիպումն սպասարկող մրցավարական անձնակազմը

Հայտնի է Հայաստան-Կիպրոս հանդիպումն սպասարկող մրցավարական անձնակազմը

27 Մարտ 2023 13:55
Թուրքիայում պատրաստվում են փորձարկել Bayraktar TB-3 հարվածային ԱԹՍ-ն

Թուրքիայում պատրաստվում են փորձարկել Bayraktar TB-3 հարվածային ԱԹՍ-ն

27 Մարտ 2023 13:30
Проходит пресс-конференция исполнительного директора благотворительного фонда «Мой шаг» Мхитара Айрапетяна (прямое включение)

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

27 Մարտ 2023 12:50
Պեմզաշեն գյուղի բնակչուհու և նրա երկու երեխաների սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Գեղարքունիքում բռնությամբ միջամտել են պարեկների գործունեությանը․ կիրառվել է արցունքաբեր գազ, ֆիզիկական ուժ․ ՔԿ

27 Մարտ 2023 12:35
«Դվին մայրաքաղաքի» տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ․ ԿԳՄՍՆ

«Դվին մայրաքաղաքի» տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ․ ԿԳՄՍՆ

27 Մարտ 2023 12:14
Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է առաջխաղացում կատարել բարձունքներից մեկի ուղղությամբ․ Արցախի ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է առաջխաղացում կատարել բարձունքներից մեկի ուղղությամբ․ Արցախի ՊՆ

27 Մարտ 2023 11:51
Ադրբեջանն առաջարկում է երրորդ հանդիպումն անցկացնել Բաքվում Արցախի ներկայացուցիչների հետ

Ադրբեջանն առաջարկում է երրորդ հանդիպումն անցկացնել Բաքվում Արցախի ներկայացուցիչների հետ

27 Մարտ 2023 11:24
Փոխարժեքները Հայաստանում. արտարժույթի շուկայում փոփոխություններ չեն եղել

Փոխարժեքները Հայաստանում. արտարժույթի շուկայում փոփոխություններ չեն եղել

27 Մարտ 2023 11:00
Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու՝ սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստ է (ուղիղ)

27 Մարտ 2023 10:46
Արցախում էներգետիկ ճգնաժամն ավելի է խորանում․ այսօրվանից հովհարային անջատումները կկրկնապատկվեն

Մի շարք համայնքերում հոսանքի անջատումներ կլինեն

27 Մարտ 2023 10:18
ՏԻՄ ընտրություններում մասնակցությունը կազմել է 50.47 տոկոս. ԿԸՀ

ԿԸՀ-ն ամփոփել է Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները

27 Մարտ 2023 10:01
Աննա Սարգսյանը հաղթել է մրցակցին շախմատի Եվրոպայի կանանց առաջնության 8-րդ խաղափուլում

Աննա Սարգսյանը հաղթել է մրցակցին շախմատի Եվրոպայի կանանց առաջնության 8-րդ խաղափուլում

27 Մարտ 2023 09:24
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է անձրև ու ամպրոպ․ եղանակը մարտի 27-ին

27 Մարտ 2023 09:07
ՏԻՄ ընտրություններ. ո՞ր քաղաքական ուժերն են մասնակցելու

Հայտնի են Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

27 Մարտ 2023 00:30
Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր կապերը. Սամվել Կարապետյան
Քաղաքականություն

Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր կապերը. Սամվել Կարապետյան

27 Մարտ 2023 23:34

Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր բարեկամական կապերն ու երկու երկրների ժողովուրդների գործընկերային հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է «Տաշիր»...

Կարդալ
Арцахский депутат раскрыл детали переговоров Степанакерта с Баку
Արցախ

Արցախցի պատգամավորը բացահայտել է Ստեփանակերտի և Բաքվի բանակցությունների մանրամասները

27 Մարտ 2023 22:47

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի առաջարկին՝ Բաքվում Ստեփանակերտի...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ