Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի և սեպտեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը։ Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Այս մասին գրված է ԱԺ կայքում:
Սեպտեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 3 հարց: Դրանք են՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրություն, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդում։