«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել հոկտեմբերի 17-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին՝ Գյումրի, Դիլիջան, Մեղրի, Տաթև, Տեղ համայնքներում։ Այս մասին հայտնել է կուսակցության համահիմնադիր, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նա տեղեկացրել է, որ Գյումրիի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը, Դիլիջանի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արմինե Հովհաննիսյանը, Մեղրի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արմեն Հայրապետյանը, Տաթևի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Մարատ Գերասիմյանը, Տեղի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արգամ Հովսեփյանը:
Նշենք, որ կուսակցությունը հիմնադրվել է նախկին սոցապնախարարներ Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի կողմից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին 9 համայնքներում կանցկացնվեն ՏԻՄ ընտրություններ: Մի շարք քաղաքական ուժեր արդեն հայտնել են կայանալիք ընտրություններին մասնակցելու վերաբերյալ իրենց որոշման մասին: Որոշ կուսակացություններ էլ հրաժարվել են մասնակցել ՏԻՄ ընտրություններին: