Հայաստանը շարունակում է բզկտվել առանց որևէ դիմադրության, իշխանությունների կողմից առանց որևէ կտրուկ գործողությունների։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Սյունիքում, դրա նախորդ դեպքերը ևս, ունեին մեկ պատճառ՝ չկար որևէ միջազգային փաստաթուղթ, որի հիման վրա ադրբեջանական զորամիավորումները կարող էին հայտնվել այդ հատվածում, պարզապես այդ հատվածը գաղտագողի տրվել էր ադրբեջանցիներին»,- նշեց նա և նկատեց, որ Հայաստանի իշխանության բարձրագույն ներկայացուցիչներն այլևս սկսել են՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օգտագործում են ադրբեջանական տերմիններ։
Մանրամասները՝ տեսանյութում։