Իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի օր առաջ ՀՀ տարածքային ամբողջականությունը, սադրանքի ենթարկված իրավիճակը կարգավորվի։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նրա կարծիքով՝ մենք, որպես պետություն, անցնելով ծանր դժվարությունների միջով ու նաև ունենալով պատերազմի ծանր հետևանքները, պետք է մեր մեջ ուժ գտնենք վերածնվելու։ Անդրադառնալով սեպտեմբերի 21-ին նախատեսված գունագեղ տոնակատարությանը՝ Կոնջորյանը նկատեց, որ այդ հարցը շահարկվում է։
«Ես գտնում եմ, որ նաև նման միջոցառումներով մենք իմաստավորում ենք մեր անկախությունը, մեր խոնարհումն ենք առաջին հերթին հայտնում մեր ընկած հերոսներին, որովհետև նրանք ընկել են հանուն Արցախի, Հայաստանի, հայության, և մենք ամեն բան պետք է անենք, որպեսզի նրանց նահատակությունը իմաստավորվի մեր պետության հզորությամբ ու մեր ժողովրդի բարեկեցությամբ»,- նշեց նա։
Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը չմեկնաբանեց այն հարցը, թե ինչու է ԱԱԾ-ն հաղորդագրության մեջ ադրբեջանական տեղանուններ օգտագործում։
Մանրամասները՝ տեսանյութում։