ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում 1996 թվականից մինչև 2018 թվականը բոլոր ընտրությունները եղել են կեղծված և անցկացվել են խախտումներով:
«ՀՀ-ում 1996 թվականից մինչև 2018 թվականը բոլոր ընտրությունները եղել են կեղծված և անցկացվել են մեծ խախտումներով: Բացառություն է 1999 թվականի «Միասնություն» դաշինքի օրինակը, Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի քաղաքական ուժը, որը մեծ համակրանք ուներ հանրության կողմից, և որևէ կասկած, այդ ընտրության հետ կապված, չեմ կարող ասել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։