Խորհրդարանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և Վարչական պալատի դատարանի դատավոր ընտրեց Հովսեփ Բեդևյանին։
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավորից 88-ը։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղերի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիաննա Հակոբյանի թեկնածությունները։