Ըստ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների ՝ ձայների 99,84% տոկոսի մշակումից հետո Պետդումա է մտնում հինգ կուսակցություն․ առաջատարն է «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը՝ ձայների 49,83 տոկոսով, երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը՝ 18,94տոկոսով, երրորդ տեղում է Լիբերալ-Դեմոկրատական կուսակցությունը՝ 7.52%-ով, չորրորդ տեղում է «Արդար Ռուսաստան – հայրենասերներ»` 7.47%-ով և« Նոր մարդիկ » կուսակցությունը՝ 5.33%-ով, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ ինքնառաջադրված թեկնածուներից հաղթել է հինգ թեկնածու:
Պետդուման ընտրվում է հինգ տարի ժամկետով `խառը համակարգով. 225 պատգամավոր` ըստ կուսակցական ցուցակների, և ևս 225 -ը `միամանդատ ընտրատարածքներում՝ մեկ փուլով: