Lրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ասաց, որ ինքը խնդիր չի տեսնում Սյունիք գնալու մեջ։
Լրագրողները նաև հարցրին, թե Հայաստանի զարգացման ի՞նչ ներուժ է տեսնում Գլխավոր շտաբի պետն այն դեպքում, երբ երկրի քաղաքացիները Սյունիքի մարզ մեկնելիս վախենում են իրենց անվտանգության համար: Արտակ Դավթյանն ասաց, որ ինքը խնդիր չի տեսնում Սյունիք գնալու մեջ՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների այլ հարցերին:
«Ես անցել եմ նաև Գորիս-Կապան ճանապարհով, ամեն ինչ լավ էր»,- ասաց Գլխավոր շտաբի պետը։
Նա հույս հայտնեց, որ պետությունն ու մարդիկ դուրս կգան այս ծանր վիճակից: «Մենք պետք է հաղթահարենք հասարակության ընդհանուր տրամադրվածությունը և առաջ շարժվենք»,- ասաց Դավթյանը: