Կրեմլը ափսոսում է Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման համար և հույս ունի, որ Անկարան ժամանակի ընթացքում կփոխի այն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «РИА Новости»-ն:
«Կրեմլը չի ընդունում Ղրիմում ընտրությունների ոչ լեգիտիմության մասին Անկարայի հայտարարությունները և դրա մասին բացահայտ խոսում է թուրք գործընկերների հետ»,- ավելացրել է նա:
Թուրքիայի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ղրիմում Պետդումայի ընտրությունները, որոնք անցկացվել են սեպտեմբերի 17-19-ը, իրավական ուժ չունեն Անկարայի համար, քանի որ երկիրը չի ճանաչում թերակղզու միացումը Ռուսաստանի Դաշնությանը: