«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ միայն սևացրեց մեր անցյալը, այլև անորոշ դարձրեց ապագան․ երկիրը գտնվում է ծանր վիճակում: Այսօր մեր պետականության ապագան մեծ հարցականի տակ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ հայ ժողովրդի գիտակից հատվածը ուժ կգտնի՝ ուղղելու իր մեջքը, երկիրը դուրս բերելու այս ծանր ճգնաժամից և ապահովելու մեր պետականության ապագան»,- ասաց Լիլիթ Գալստյանը:
Գալստյանի խոսքով՝ երեք տարի առաջ Հայաստանում իշխանության եկած քաղաքական ուժը ոչ միայն նսեմացրեց մեր բոլոր հաղթանակներն ու նվաճումները, այլև իր միջակ քաղաքականության արդյունքում իրական սպառնալիք դարձավ մեր պետականությանը: