Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի հետ, հաղորդում է ադրբեջանական արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանում անվտանգության ներկայիս իրավիճակի և 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կատարման վերաբերյալ: Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը «կառուցողական» քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ, սակայն Հայաստանը դրան չի պատասխանել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Բայրամովը և Նուլանդը կարևորել են հաղորդակցության բացումը և պետական սահմանների սահմանազատումը տարածաշրջանի ապագա խաղաղ զարգացման համար:
Բացի այդ, դիվանագետները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ: