Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Երկու պետությունների միջև առկա հսկայական ներուժը պետք է ուղղված լինի երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, համագործակցության նոր ոլորտների բացմանը, ենթակառուցվածքների ոլորտում կապերի ամրապնդմանը, հատկապես բեռնափոխադրումների և էներգետիկայի ոլորտներում»:
«Կարծում եմ, որ այս նոր շրջանում աշխատասիրության և զգոնության շնորհիվ հնարավոր կլինի զգալի հաջողությունների հասնել տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման, ինչպես նաև փոխադարձ շահերի ամրապնդման ճանապարհին», – ընդգծել է Իրանի նախագահը: