ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հերքեց տեղեկությունները, թե ադրբեջանցիները 5 մեքենայով առաջ են եկել Տավուշի մարզի Բերդի շրջանում:
Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ խոսել է ԳՇ պետի հետ և պնդում է՝ տարածված լուրերն ապատեղեկություն են:
«Այդ լուրերն այն թեմայի շրջանակում են, որ անպայման լարվածության օջախ ենք ուզում՝ Սյունիքում չկա, գանք Տավուշ: Այն, ինչ կապված է երկրի անվտանգության հետ, կուզեի, որ չլիներ ապատեղեկատվություն, քանի որ այնտեղ էլ ծառայողներ կան, նրանց հարազատներին լարվածության մեջ են պահում»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների՝ իբր, ադրբեջանցիները Բերդի ճանապարհին կայանել են ռազմական բեռնատար մեքենաներ՝ խաթարելով միջպետական ճանապարհի երթևեկությունը։