Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել․ օրակարգում ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագծերն են։
Հավելենք, որ ՀՀ մի շարք մարզերում հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին նշանակված են ՏԻՄ ընտրություններ։
Սակայն մինչ ընտրությունները համայնքների խոշորացում տեղի կունենա։
Նշենք, որ համայնքների խոշորացումը միաձայն չի ընդունվում համայնքների կողմից։ Արդեն իսկ մի շարք համայնքներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել։
Հիշեցնենք, որ Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչները փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհը՝ ընդդեմ խոշորացման։
Գեղամասար խոշորացված համայնքը ցանկանում են միավորել Վարդենիսին։