Ադրբեջանը կզարգացնի ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ և դիմել է ռուսական զենքի նոր տեսակների ձեռքբերման համար:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում:
«Մենք լավ աշխատանք ենք տանում Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության: Բնականաբար, այժմ մենք դիտարկում ենք նոր մշակումները, այժմ տեխնիկական խմբերն ուսումնասիրում են նոր հնարավորությունները, մենք արդեն ներկայացրել ենք որոշ հայտեր, ուստի Ռուսաստանի հետ այս ուղղությամբ համագործակցությունը նույնպես կզարգանա»,- ասել է Ալիևը:
Նա նաև վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը «կշարունակվի աճել»: