Հայաստանին այս պահին սպասվում է թուրքացման գործընթաց։ Ունենք լրջագույն մտահոգություն տեղի ունեցող հարցերի հետ կապված։ Դատապարտելի է Փաշինյանի և Էրդողանի այն սիրախաղը, որը սկսվել է այս օրերին։
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Անհայտ է՝ գաղտնի կապեր ու բանակցություններ կան ՀՀ-ի և Թուրքիայի միջև։ Թուրքիան ՀՀ-ի առջև դրել է երեք պայման նախորդ 20 տարիների ընթացքում, դրանց ավելացվել է չորրորդը։ Պահանջում են հրաժարվել Արցախից, հրաժարվել ցեղասպանութան միջազգային ճանաչումից, ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, հիմա ավելացել է ևս մեկը՝ միջանցք Սյունիքում։ ՀՀ իշխանությունները 4 պահանջներից ո՞ր մեկն են պատրաստ բավարարելու»,- հարց հնչեցրեց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։