Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարան կդիմեն առողջապահության նախարարի հրամանի առնչությամբ։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ խոսելով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանին։
«Արդեն իսկ ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրություններն առկա են՝ շատ հայտնի, քննարկված և հանրության ստվար զանգվածին օբյեկտիվորեն զայրացրած առողջապահության նախարարի՝ օգոստոսի 26-ի հրամանի առնչությամբ։ Դրա վերաբերյալ դիմելու ենք Սահմանադրական դատարան։ Դիմելով ՍԴ՝ խնդրելու ենք նաև կասեցնել այդ հրամանի գործողությունը»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։