«Ես բազմաթիվ անգամ Հակոբ Ավետյանին ասել եմ կողմնորոշվիր՝ զբաղվել բիզնեսո՞վ, գյուղատնտեսությա՞մբ, թե՞ համայնքով, որովհետև երկուսն էլ տապալում ես։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ մեկնաբանելով Գեղամասար համայնքի ղեկավարի մասին իր հայտարարությունը։
«Ասել եմ՝ կա՛մ բիզնեսով զբաղվիր, կա՛մ համայնքով։ Ես ասել եմ, որ ձեր համայնքում մեծ պարտքեր են կուտակվել, ձեր մոտ հարկերի հավաքագրումը ամենավատ տոկոսն է կազմում»,- ասաց նա և պնդեց, որ Գեղամասար համայնքի ղեկավարին հրաժարականի դիմում չի ներկայացվել։
Հիշեցնենք, որ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը համայնքների միավորման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասել է․ «Գնել Սանոսյանն ինձ ասել է՝ դու դատվելու ես, համայնքը ցրելու եմ»։
Մանրամասները՝ տեսանյութում։