«Հայաստան» խմբակցության անդամ, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն անդրադարձել է դատարանի այսօրվա որոշմանը։
Հիշեցնենք, որ այսօվա դատական նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չտվեց «Հայաստան» խմբակցության անդամ, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին լքել երկիրը։ Այսպիսով, Գևորգյանը, որը պետք է մասնակցեր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին, որը մեկնարկել էր սեպտեմբերի 27-ին, հայկական պատվիրակության կազմում, չի կարողանա մեկնել Ստրասբուրգ: Արմեն Գևորգյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Գործով ներգրավված մեկ այլ անձ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, որը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով մեղադրվում էր ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։