Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեմ չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դեպքում:
Ինչպես հաղորդում Է РИА Новости-ին, այդ մասին Ալիևն ասել է France 24-ին տված հարցազրույցում:
«Պատերազմն ավարտված է, տարածաշրջանը կանխատեսելիության և կայունության կարիք ունի։ Անցյալ շաբաթ Նյու Յորքում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը լավ ցուցիչ է առ այն, որ երկխոսությունը կարելի է վերսկսել և խաղաղ լուծում փնտրել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Հուսով եմ, որ հանդիպումները կդնեն Ադրբեջանի ևՀայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի սկիզբը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետի հետ հանդիպել է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հունվարին տեղի է ունեցել Մոսկվայում։
«Այս հանդիպումը նվիրված էր հետկոնֆլիկտային համագործակցության։ Մենք հնարավորություն չունեինք հանդիպելու Հայաստանի վարչապետի հետ, այդ թվում՝ պանդեմիայի և այլ պատճառներով։ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել բարձր մակարդակի երկխոսությունից։ Այդ շփումները թույլ են տալիս հստակեցնել հարցերը։ Մեր դիրքորոշումը պարզ է. հակամարտությունը լուծված է, հետ վերադառնալու կարիք չկա, պետք է նայել ապագային»,- ընդգծել Է Ալիևը։
Լրագրողի հարցին՝ պատրա ՞ստ է արդյոք նա հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, Ալիևը պատասխանել է, որ երկու առաջնորդների շփումները սովորաբար եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո։
«Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես գա նման հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ, մենք դեմ չենք լինի»,- ասել է Ադրբեջանի նախագահը: