Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը նպաստում է հաշտեցմանը Լեռնային Ղարաբաղում և կայունության լուրջ երաշխիք է տարածաշրջանում:
Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը, փոխանցում է «РИА Новости»-ն:
«Ռուս-թուրքական հրադադարի վերահսկման կենտրոնն ակտիվորեն գործում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, և այդ համագործակցությունը կայունության և կողմերի դիրքորոշումների համաձայնեցման լուրջ երաշխիք է հաշտեցմանն ուղղված հետագա քայլերի վերաբերյալ»,- ասել է Պուտինը:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունների ժամանակ «մտքերի մանրամասն փոխանակում կիրականացվի միջազգային արդիական հարցերի շուրջ՝ ներառյալ Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Կովկասում»։