Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ադրբեջանի ղեկավարի զրույցը վերաբերել է ՄԱԿ-ում Վրաստանի վարչապետի նախաձեռնությանը։ Մենք բոլորս համաձայն ենք, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք չկա, ուստի մեր նախաձեռնությունը շատ ողջունելի է։ Այս մասին Բաքվում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին, որի խոսքը մեջբերում է «Грузия Онлайн»-ը։
Ինչպես նշել է փոխվարչապետը, այս նախաձեռնությունը միջազգային աջակցություն է վայելում Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերների՝ Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից: Զալկալիանիի խոսքով՝ սեպտեմբերի 29-ին Բաքվում կայացած միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ստորագրվել են մի շարք հուշագրեր, որոնք կնպաստեն երկարաժամկետ խաղաղությանը և կարևոր ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանը:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սեպտեմբերի 29-ին այցելել էր Ադրբեջան։ Այցի նախօրեին Վրաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ առաջիկայում նախատեսում է այցելել նաև Հայաստան և հույս ունի դրական դեր խաղալ հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործում: