Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են Սիրիայում, Աֆղանստանում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է TACC-ը՝ մեջբերելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը։
«Մտքեր փոխանակվեցին Սիրիայի վերաբերյալ, անդրադարձ է կատարվել Աֆղանստանի, Լիբիայի և, իհարկե, Ղարաբաղյան հարցի կարգավորմանը»,- ասել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ ռուսական կողմից ընդգծվել է, որ կողմերը պետք է փոխզիջումային լուծումներ փնտրեն սահմանների սահմանազատման և տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համար:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունները տեղի են ունեցել Սոչիում սեպտեմբերի 30-ին: