Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել Երանուհի Թումանյանցը։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։
Տեղեկացնենք, որ Երանուհի Թումանյանցը 2012 թվականին եղել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Բռնությունների կանխարգելման վարչության պետ։ Նա ՄԻՊ աշխատակազմում աշխատել է որպես զինծառայողների իրավունքների փորձագետ։