Պաշտոնական այցով Լիտվա է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նա հայտնել է, որ այցի շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի, նախագահ Գիտանաս Նաուսեդայի և Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ:
Այսօր տեղի կունենա նաև վարչապետի հանդիպումը Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: