Երեկ Գորիս-Կապան ճանապարհահատվածի իրավիճակի հետ կապված ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստ էինք նախաձեռնել, բայց այն չկայացավ, իշխանության ներկայացուցիչները չներկայացան։ Այս մասին ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ առաջարկել էին արտահերթ նիստին հրավիրել ԱԱԾ տնօրենին, պաշտպանության նախարարին, ՄԻՊ-ին, գլխավոր դատախազին և ՊԵԿ նախագահին, բայց այն տեղի չի ունեցել։
ՔՊ պատգամավոր, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ արձագանքեց, որ առանց օրակարգ առաջարկելու արտահերթ նիստի առաջարկ է արվել,,և որոշման նախագիծ չի ներկայացվել, թե ինչ հարցի շուրջ այն պետք է իրականացվի։