ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ այն ինչ կատարվում է Սյունիքում և տարածաշրջանում, սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը։
Նա նշեց, որ շատ կարևոր է, որ բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածի վերաբերյալ, պատասխան տրվի առանձին քննարկումների միջոցով։
«Մենք սա ենք ուզում, այլ ոչ թե հրապարակային ինչ-որ շոուի տարրեր պարունակող գործողություններ, որովհետև այն, ինչ այս օրերին կատարվում է Սյունիքում, տարածաշրջանում տարբեր դերակատարների կողմից հայտարարությունների առումով, ուղիղ սպառնալիք է մեր անվտանգությանը»,- նշեց նա։