Սյունիքի մարզում իրավիճակը որևէ դրական առաջընթաց չի ունեցել: Այսօր ադրբեջանցիները լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացնում այնտեղ: Այս մասին ԱԺ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ որևէ մեկը պատկերացում ունի՞, թե ինչ են կառուցում այնտեղ, և այս շինարարական աշխատանքներն ինչ նոր վտանգներ կարող են ստեղծել մեր հայրենակիցների համար:
«Մարդիկ, որոնք երեք տարի առաջ ասում էին՝ մենք ենք տերը մեր երկրի, այսօր ո՛չ երկրին են տեր կանգնում, ո՛չ էլ ժողովրդին»,- նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։