Հոկտեմբերի 5 -ին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Ալեքսանդր Յակովենկոն հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, խոսակցությանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
Կողմերը մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման և տարածաշրջանում տիրող իրավիճակը: Յակովենկոն նշել է, որ այս նոյեմբերին Մոսկվայում սպասում են Հայաստանից մի խումբ դիվանագետների:
Ալեն Սիմոնյանը «Հայաստանն այսօր և վաղը» թեմայով ելույթ է ունեցել Ակադեմիայի ուսանողների առջև և պատասխանել բազմաթիվ հարցերի: