ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին խնդրեց հանրությանը ներկայացնել, թե ի՞նչ ծավալի և քանի՞ միլիարդի շինարարություն է կատարվել Շուշիում 1992 թվականից մինչև 2020 թվականնի սեպտեմբերի 27-ը։
Վահրամ Դումանյանը պատասխանեց, որ հարցը պետք է գրավոր ներկայացնել և այդ ժամանակ կատարված աշխատանքների մասին կտեղակացնեն։
Գեղամ Նազարյանն արձագանքեց, որ Շուշիում ծավալուն աշխատանքներ են կատարվել, որին պետք է գրավոր պատասխանել։
Պատգամավորն ասաց, որ ինքը ցանկանում էր, որ մշակույթի ոլորտը համակարգող նախարարը հանրությանը տեղեկացնել, թե ինչ է կառուցվել այնտեղ։
Գեղամ Նազարյանը մեկ այլ հարցուդրում էլ արեց։
«Լսելով Շուշիի հետ տեղի ունեցածի բացատրությունը՝ իջևանցիները միմյանց հարց են տալիս, եթե Շուշին, որտեղ այսքան թանգարաններ, ուսումնարաններ, շենքեր ու շինություններ են կառուցվել, արժանացավ այս ճակատագրին, ապա ի՞նչ է սպասվում Իջևանին, որտեղ Շուշիի համեմատ գրեթե ոչինչ չի կառուցվել»,- հարցրեց պատգամավորը։
Նախարարն արձանագրեց, որ Դիլիջանին պայծառ ապագա է սպասվում։ Նրա խոսքով՝ ՀՀ որևէ քաղաքի, գյուղի դժգույն ապագա չի սպասվում։
Մանրամասները՝ տեսանյութում։