Այս պահին Հայաստան է վերադարձվում ևս մեկ հայ գերի՝ Դավիդյան Արթուրը, որն Արցախի սահմանն անցել է 2021 թվականի օգոստոսին։
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
Նա նշեց, որ այս պահին հայ գերին արդեն Հայաստանում է։
Փոխվարչապետը մանրամասնեց, որ ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանին երկու ամիս փնտրել են․ նա օգոստոսի 22-ից էր անհետացել և հայտնվել ադրբեջանական կողմում։
Սուրեն Պապիկյանը վստահեցրեց, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են գերիներին վերադարձնելու համար:
«Բոլորին էլ պարզ է, թե ինչ գործունեություն է վարում ՀՀ կառավարությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիներին վերադարձնելու համար»,- ասաց նա։