Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կառլեն Մկրտչյանը նշանակվել է Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը վայր է դրել համայնքի ղեկավարի լիազորությունները, իր գործունեությունը շարունակելու է այլ աշխատանքում: