«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմում են ներկայացրել ՍԴ համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը վիճարկելու հարցով: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «առևերույթ հակասահմանադրական» օրենքը։
«Ակնհայտորեն այս խոշորացումն ունի քաղաքական նպատակ՝ սեփական իշխանությունն է՛լ ավելի ամրապնդելու և բոլոր տարածքներում ՔՊ-ական իշխանություն հաստատելու մտադրություն: Նիկոլ Փաշինյանը հետ չի կանգնում իր ապօրինի վարքագծից։
Մենք գործ ունենք հերթական իրավական սանձարձակության և դիկտատուրա հաստատելու հերթական փորձի հետ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նշենք, որ Հայաստանում իրականացվելու է համայնքների խոշորացման ծրագիրը։ ՀՀ-ում կլինի 78 համայնք, որից 71-ը՝ խոշորացված։
Համայնքների խոշորացման ծրագիրը միշանշանակ չի ընդունվել։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամար համայնքի բնակիչները փակել էին Սոթք- Վարդենիս միջպետական ճանապարհը՝ ընդդեմ խոշորացման։
Հավելենք, որ Գեղամասարն արդեն խոշորացված համայնք է, որը ցանկանում են միավորել Վարդենիսին։