Մենք կարող ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցության հասնել միայն նոր մտքով և ակտիվ դիվանագիտությամբ: Այդ մասին, APA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Լվովի համալսարանում իր ուկրաինացի գործընկեր հետ հանդիպմանը:
Նրա խոսքով՝ միակ կազմակերպությունը, որը միավորում է տարբեր խնդիրներ ունեցող շատ երկրների` Ռուսաստանին, Ուկրաինային, Թուրքիային, Հունաստանին, Ադրբեջանին և Հայաստանին, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունն էր: Մևութ Չավուշօղլուն ասել է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ստեղծումը Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո նորարարական գաղափար էր: Նախարարը նշել է, որ այսօր կազմակերպությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը: