Հոկտեմբերի 11-ի առավոտյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի առաքելական պալատում ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Այդ մասին տեղեկացնում է Vaticannews-ը։
Ընկերական զրույցի ընթացքում գոհունակություն են հայտնել Սուրբ Աթոռի և հնագույն քրիստոնեական ավանդույթ ունեցող երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման կապակցությամբ: Ինչպես հայտնում է Վատիկանի մամուլի սրահը, կողմերն ուշադրություն են դարձրել որոշ միջազգային և տարածաշրջանային քաղաքական հարցերի:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ զրույցից հետո ՀՀ նախագահը հանդիպել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի և պետությունների հետ հարաբերությունների քարտուղար մոնսինյոր Պոլ Ռիչարդ Գալագերի հետ: