ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 13-15-ը գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։
«Անահիտ Ավանեսյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Կանանց երրորդ եվրասիական համաժողովին»,- նշված է որոշման մեջ։
Նախարարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում արդյունքների մասին պետք է հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմին և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը։
Կանանց երկրորդ եվրասիական համաժողովը կայացել է 2018 թվականին, իսկ առաջինը՝ 2015 թվականին։