Հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Ըստ ՀԱՊԿ մամուլի ծառայության՝ կազմակերպության նախագահությունը 2021-2022 թվականներին Տաջիկստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փոխանցելու արդյունքնում Մշտական խորհրդի նախագահ է ընտրվել ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը:
Տաջիկստանի լիազոր ներկայացուցիչ Հասան Սուլթոնովը նրան է հանձնելնախագահի փայտե մուրճը` խորհրդանշելով ՀԱՊԿ մշտական խորհրդի կողմից որոշման ընդունումը:
Հասան Սուլթոնովին երախտագիտություն են հայտնել 2020-2021 թվականներին որպես կազմակերպության մշտական խորհրդի նախագահ արդյունավետ և կառուցողական աշխատանքի համար: