«Շուտով ԱՊՀ-ի վեհաժոցովն է։ Ես էլ կուզենայի ձեզ հետ այդ ուղղությամբ որոշամի քննարկում անցկացնել։ Եվ, իհարկե, մեր փոխգործակցության հիմնական հարցերի շուրջ».
Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից առաջ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք ձեզ հետ մշտական կապի մեջ ենք հեռախոսով։ Բայց, իհարկե, անձնական հանդիպումները միշտ ավելի արդյունավետ են անցնում մեզ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար։ Հուսով եմ, որ այս անգամ էլ այդպես կլինի, կխոսենք և՛ ֆորմալ, և՛ ոչ ֆորմալ մթնոլորտում՝ ճաշենք միասին», – ասել է Պուտինը։
Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ բարձր մակարդակի հաճախակի հանդիպումները վկայում են հայ-ռուսական հարաբերությունների բարձր դինամիկայի և մեր ռազմավարական դաշնակցության կարևորության փոխադարձ ըմբռնման մասին: Նա հիշեցրել է, որ սա երկու երկրների ղեկավարների արդեն չորրորդ հանդիպումն է այս տարի։
«Մեր տարածաշրջանում, ինչպես և ամբողջ աշխարհում, այսօր դինամիկ գործընթացներ են տեղի ունենում, և շատ կարեւոր է, որ դաշնակիցները հաճախ հանդիպեն։ Ցավոք, այսօր դեռ չի կարելի խոսել տարածաշրջանում իրավիճակի ամբողջական կայունացման մասին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված։ Հասկանալի է, որ հակամարտության կարգավորման և մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանը՝ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, առանցքային դեր է խաղում», – նշել է Փաշինյանը։
Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։