Սա նոր փուլի սկիզբ է մեր երկրների երկողմ հարաբերությունների համար: Հնդկաստանն առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը և հաստատեց դիվանագիտական հարաբերություններ: Մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի, մենք ունենք մեծ հայկական մշակութային ժառանգություն. եկեղեցիներ, կրթական հաստատություններ, գերեզմաններ, որոնք պահվել են մեծ ուշադրությամբ և հարգանքով:
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:
Նա նշեց, որ հայ ժողովուրդն անցած տարի անցել է պատերազմի արհավիրքով, ինչի կապակցությամբ իր ցավակցությունները հայտնեց հատկապես նրանց, ովքեր կորուստներ են ունեցել:
Հնդիկ պետական գործիչն ասաց, որ բազմաոլորտ զարգացման նախագծեր կան, մասնավորապես՝ առևտրային համաձայնագիր է քննարկվում Եվրասիայի հետ, որտեղ Հայաստանը ներկայանալի է ԵՄ-ի հետ հարաբերությունների առումով:
Քննարկվել են փոխադարձ չվերթների հավանականության, ինչպես նաև Իրանում Ջավահար նավահանգստի միջազգային օգտագործման հարցը: Նախարարը հիշեցրեց Հայաստանում հնդիկ ուսանողների մեծ բանակի մասին, որոնց համար բարեկեցիկ պայմաններ են ստեղծվել հատկապես Covid-19-ի պայմաններում: