Հնդկաստանը դեմ է տարածաշրջանային հակամարտությունների լուծման հարցում ուժի կիրառմանը: Այս մասին հոկտեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը՝ պատասխանելով Հայաստանի կողմից առաջարկվող խաղաղության օրակարգի վերաբերյալ հարցին:
Նա նշեց, որ Հնդկաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և միշտ հստակ կերպով հանդես է եկել տարաձայնությունները քննարկումների միջոցով լուծելուն, այլ ոչ ուժի կիրառմամբ: Եվ խոսքը ոչ միայն այս տարածաշրջանի մասին է, այլ նաև իրենց:
«Այս առումով ամենակենսունակը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է, որն ունակ է առաջ ընթանալու. հենց դա էլ հայտնել եմ պարոն Միրզոյանին»,- ասաց Ջայշանկարը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-13-ը Հայաստանում է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Նա արդեն հանդիպել է իր հայ գործընկերոջ հետ, նախատեսվում է վարչապետի հետ նրա հանդիպումը: