Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք նախագահի ախատակազմի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ Արտաշես Թումանյանը 2015 թվականին է դեսպան նշանակվել:
Հիշեցնենք, որ մինչ այդ, նա 1999-2000 թվականներին եղել է ԱԳ առաջին փոխնախարար, ապա՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար,1998-1999 թվականներին եղել է նախագահի խորհրդական: Արտաշես Թումանյանը նաև հարկային տեսչության պետ է աշխատել: