Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ «Պանդորայի փաստաթղթերում» իր մասին «ճշմարտություն է գուցե 5%-ը», մնացածը սուտ է:
«Անկեղծ ասած, ես չեմ կարդացել այն, ինչ գրված է փաստաթղթերում»: Ինչպես հաղորդում է TACC-ը, Ալիևն այս մասին ասել է իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ նախագահ ընտրվելուց հետո իր բիզնեսը փոխանցել է ընտանիքին: «Ես նախագահ եմ 18 տարի: Մինչ այդ ես ձեռնարկատեր էի, զբաղվում էի բիզնեսով. իմ կենսագրությունը քաջ հայտնի է: Ավելին, ես հաջողակ ձեռնարկատեր էի: Երբ ես ընտրվեցի նախագահ, ես աղքատ մարդ չէի: Նախագահ դառնալուց հետո ես դադարեցի բիզնեսում ուղղակի մասնակցությունը և իմ բիզնեսը փոխանցեցի իմ ընտանիքին»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը հավելել է, որ իր երեխաները շարունակում են բիզնեսով զբաղվել: «Նրանք ներդրումներ ունեն հիմնականում Ադրբեջանում: Նրանք ներդրումներ ունեն նաև Ադրբեջանից դուրս: Նրանց բիզնես գործունեությունը թափանցիկ է, միջազգային մակարդակով աուդիտ է անցնում, և ոչ ոք չի կարող հայտարարություններ անել, որ այստեղ ինչ-որ բան այն չէ»,- ասել է նա:
Ավելի վաղ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետազոտական կենտրոնը, վկայակոչելով «Պանդորայի փաստաթղթերը», հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը և նրա համախոհները 2006 թվականից տիրապետում են Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված 84 օֆշորային ընկերությունների: