Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 14-ի որոշմամբ Հանրային հեռուստաընկերության 377 միլիոն շահութաբաժնի պարտավորությունը չի գանձվի:
Բանն այն է, որ Պետության սեփականություն հանդիսացող, բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը հաստատելու որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման կարգավորումների շրջանակներում Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի կողմից ներկայացված հաշվետվական փաթեթի տվյալների համաձայն՝ արձանագրվել է Ընկերության 2020թ. գործունեության արդյունքներով ձևավորված հաշվարկման բազա, և առաջացել է ՀՀ 2021թ. պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի պարտավորություն՝ 377,548.9 հազ. դրամի չափով:
Հանրային հեռուստաընկերությունը վարչապետի աշխատակազմ դիմել է առաջարկով, որ այն չվճարվի՝ պայմանավորելով ԱՍԲ-1 նկարահանման տաղավարի տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացմամբ, ինչն անհրաժեշտ է բնականոն գործունեության ապահովման համար։