ՀԱՊԿ-ի համար հիմնական սպառնալիքներն են միջազգային ահաբեկչական ակտիվության աճը և Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության աճը: Այս մասին հայտարարել Է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, փոխանցում է РИА новости-ն։
«ՀԱՊԿ-ի անդամ պետությունների համար սպառնալիքների հիմնական աղբյուրներն են միջազգային ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների գործունեության աշխարհագրության ընդլայնումն ու ակտիվության աճը, արևմտյան պետությունների գործունեությունը Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ակտիվ ընդլայնման դեպքում կոալիցիոն և ազգային ռազմական ներուժի ավելացման ուղղությամբ»,- ասել է Սիդորովը լրագրողների հետ ճեպազրույցում:
Նա նաև սպառնալիքների շարքին է դասել կիբերտարածությունում գործողությունների մասշտաբների ավելացումը, Ուկրաինայում իշխող ռեժիմի շարունակվող հակառուսական հռետորաբանությունը և Սիրիայում և Աֆղանստանում բարձր կոնֆլիկտային լարվածության պահպանումը: