Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդման նախաձեռնության նկատմամբ:
Այս մասին, ինչպես հաղորդել է TACC-ը, ուրբաթ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Արտերկրում ապրող ռուս հայրենակիցների յոթերորդ համաշխարհային կոնգրեսում:
Նա նշել է, որ նախաձեռնության շրջանակներում Տաջիկստանում կբացվի հինգ ռուսական թեքումով դպրոց: «Նման ծրագրեր են նախապատրաստվում Ուզբեկստանի համար, Հայաստանը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում նախագծի նկատմամբ»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Լավրովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ համաձայն Վլադիմիր Պուտինի ցուցումների՝ Ռուսաստանի Դաշնությունն այժմ ակտիվ քայլեր է ձեռնարկում «ամրապնդելու ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի դիրքերը և ընդհանրապես ռուսական աշխարհը»:
«Ստեղծվում է ռուսական թեքումով հինգ դպրոց, այդ թվում՝ Վալենտինա Մատվիենկոյի նախաձեռնությամբ՝ Տաջիկստանում: Այժմ նման ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար: Վերջերս Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի համար նույն ծրագիրը պատրաստելու հարցում»,- ասաց նախարարը:
Դիվանագիտական ծառայության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է այս մոտեցումը դարձնել մոդել ծրագիր երկրի բոլոր դաշնակիցների և գործընկերների համար: